«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում նախատեսվում է շուրջ 1000 աշխատողների կրճատում, որն իրականացվելու է փուլային տարբերակով՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջների պատշաճ պահպանմամբ: Այս մասին Armenia Today տեղեկատվական-վերլուծական պորտալի թղթակցի հարցմանն ի պատասխան հայտնեցին «Գազպրոմ Արմենիա ՓԲԸ-ի Հասարակայնության և ԶԼՄ-ներիի հետ կապերի ծառայությունից։
Նշվում է, որ ընկերության կողմից աշխատանքներ են տարվում կրճատումների իրավական հիմքերը նախապատրաստելու համար: Գործընթացը նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ:
«Մոտ 50%-ով կրճատվելու է հսկիչների թվաքանակը, քանի որ ՀՀ ՀԾԿՀ համապատասխան որոշմամբ հաստատված ԳՄՕԿ-ի փոփոխությունների համաձայն՝ վերանայվել են հսկիչների գործառույթները, մասնավորապես, վերջիններիս կողմից սպառած բնական գազի գույքագրումը նախատեսվում է իրականացնել վեց օրվա ընթացքում՝ նախկինում սահմանված երկու օրվա փոխարեն»,- հայտնել են ընկերությունից:
Նշվում է, որ ՀՀ ՀԾԿՀ 19.06.2020թ. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագները սահմանելու որոշման շրջանակում սահմանվել են նաև Ընկերության աշխատողների թվաքանակի և տարեկան աշխատավարձի ֆոնդի նոր մեծություններ: