ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հանդես է եկել համապետական ծնողական ժողով կազմակերպելու առաջարկությամբ։
«Օգոստոսի 26-ին, ժամը 20:00-ին համապետական ծնողական ժողով է»,-գրել է նա։
Նախարարը հայտնել է, որ կհնչեն հուզող հարցերի պատասխաններ՝ Facebook-ի իր էջի ուղիղ եթերում:
«Չվախենաք խավարից եկող աղմուկից և ապատեղեկատվությունից, ամենամութ ժամը լուսաբացից առաջ է»,-եզրափակել է նա։