ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Տավուշի մարզի Այգեպար գյուղում կատարվող աշխատանքները. նա նոր լուսանկարներ է հրապարակել Facebook–ում:
«Սահմանապահ Այգեպարը նոր շունչ, նոր գույն է ստանում»,–լուսանկարներին կից գրել է Պապիկյանը:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկարներ էր հրապարակել ու գրել, որ սահմանապահ Այգեպարը վերականգնվում է հակառակորդի հրետանու և անօդաչուների հասցրած վնասից։
Հիշեցնենք՝ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել:
Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել: Ավելի ուշ ադրբեջանական կողմը վերսկսել էր հրետակոծությունը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ:
Տավուշի մարզում հակառակորդի հրետակոծության հետևանքով վնասվել է 50 շինություն, որոնցից 12-ն արդեն վերականգնվում են։
ՀՀ կառավարությունը Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում հրետակոծությունից տուժած բնակիչներին հասցված վնասների վերացման, ինչպես նաև հանրային դպրոցների անվտանգության բարձրացման և բարեկարգման աշխատանքների իրականացման համար հատկացրել է 302 մլն 618,7 հազար դրամ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ Տավուշյան հաղթական մարտերի ակտիվ դերակատարներից 16 զինծառայողների ներկայացրել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի, 55 զինծառայողների՝ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով պարգևատրման, իսկ ր կապիտան Ռուբեն Սանամյանին ներկայացրել է Ազգային հերոսի կոչման՝ Հայրենիքի շքանշանով պարգևատրման։
Սահմանապահ Այգեպարը նոր շունչ, նոր գույն է ստանում:
Опубликовано Սուրեն Պապիկյան/ Suren Papikyan Понедельник, 24 августа 2020 г.