Այսօր նոր կազմով ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստի օրակարգի երեք հարցերից առաջին երկուսը խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրություններն էին։
ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Գևորգ Մուրադյանը, իսկ Միքայել Մալխասյանն ընտրվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար։
Օրակարգի երրորդ հարցի ընթացքում Հոգաբարձուների խորհուրդը քննարկելու է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի և «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի տնօրենների մրցույթների գործընթացները։