Բեյրութի աղետալի պայթյունի հետևանքով հայազգի զոհերի թիվը հասավ 15-ի։ Լիբանանյան Զահլե քաղաքի հիվանդանոցում բժիշկների օգնությամբ 24 օր կյանքի համար պայքարող մեր հայրենակցուհի Անեթ Խաչիկյանն այսօր առավոտյան մահացել է. հաղորդում է Arevelk.am-ը:
«Պայթյունի հետեւանքով ստեղծված իրավիճակի պատճառով շատ վիրավորներ փոխադրվել էին հեռավոր քաղաքների հիվանդանոցներ, անոնցից մեկն էլ 60-ն անց հայուհին էր։ Նա ամուսնացած էր տեղացի արաբի հետ եւ մինչեւ այս պահը այլ տվյալներ չկան իր մասին», – նշվում է հրապարակման մեջ։