Մոսկվայի քաղաքային դատարանը չի կարողացել առաջին անգամից ընտրել Խաչատուրյան ավագ քույրերի գործով երդվյալ ատենակալների. հաղորդում է ՏԱՍՍ-ը: Այս մասին հայտարարել է աղջիկներից մեկի փաստաբան Ալեքսեյ Լիպցերը:
Մեկ այլ փաստաբան Ալեքսեյ Պարշինի խոսքով՝ տուժողները չեն կարողացել ներկա գտնվել նիստին, քանի որ վարակվել են կորոնավիրուսով: «Հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 5-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 11:00-ին»,-հստակեցրել է նա:
Հիշեցնենք՝ 2018 թվականի հուլիսին Մոսկվայի Ալտուֆևսկի խճուղու տան միջբնակարանային սրահում հայտնաբերվել է 57-ամյա Միխայիլ Խաչատրյանի մարմինը՝ պարանոցի և կրծքի բազմաթիվ կտրած-ծակած վերքերով։ Հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել են զոհվածի դուստրերը՝ 19-ամյա Քրիստինան, 18-ամյա Անգելինան և նրանց կրտսեր 17-ամյա քույրը։ Մեկ տարի անց գործի քննությունն ավարտվել է։ Քույրերին մեղադրանք են առաջադրել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ սպանության հիմքով։