Հանրապետության տարածքում օգոստոսի 31-ի ցերեկը, սեպտեմբերի 1-2-ը, 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, սեպտեմբերի 3-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 1-2-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:
Երևան քաղաքում օգոստոսի 31-ի ցերեկը, սեպտեմբերի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: