ՀՀ Ազգային ժողովի տարածքում նոր մասնաշենքի կառուցման նպատակով հայտարարվել է նախագծման մրցույթ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը:
Ըստ նրա՝ մրցութային հանձնաժողովը կազմված է 10 հոգուց, որոնք ներկայացնում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեն, Ազգային ժողովը, Երևանի քաղաքապետարանը, Ճարտարապետների պալատը և մեծամասնությամբ այն մասնագիտական է:
Գնահատման հիմնական չափանիշը ոչ թե գնային առաջարկն է, այլ մասնագիտական անձնակազմը և մրցույթի հայտով ներկայացվող էսքիզ նախագիծը:
Տիգրան Գալստյանը նաև տեղեկացրել է, որ անկախ մրցույթի արդյունքներից սահմանվել է մրցանակային ֆոնդ՝ լավագույն երեք էսքիզ նախագծերի համար, համապատասխանաբար 1մլն, 500հազ. և 300 հազ. ՀՀ դրամ չափով: