«Մանկական Եվրատեսիլ-2019»-ի հայաստանյան մասնակից Կարինա Իգնատյանը նոր տեսահոլովակ է թողարկել Be Yourself երգի հիման վրա, որը լիրիկական կոմպոզիցիա է այն մասին, որ պետք է չվախենալ ինքդ քեզնից և առաջ գնալ՝ անկախ բոլոր դժվարություններից և խոչընդոտներից:
«Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ջանք ու եռանդ չխնայեցին, որ ես ունենամ այսպիսի գեղեցիկ երգ և տեսահոլովակ», – գրել է Կարինան Facebook-ում:
Հիշեցնենք, որ 14-ամյա Կարինա Իգնատյանը 2019 թվականի նոյեմբերին Լեհաստանի Գլիվիցե քաղաքում կայացած «Մանկական Եվրատեսիլ» միջազգային մրցույթում ներկայացրել էր Հայաստանը՝ Colours of Your Dream երգով: Կարինայի այս երգի տեսահոլովակը YouTube սոցիալական ցանցում ավելի քան 1 մլն դիտում է հավաքել և ընդգրկվել մրցույթի մասնակիցների տեսահոլովակների առաջատարների ցանկում:
Նշենք, որ Կարինա Իգնատյանը հանդիսատեսին ծանոթ է «Ձայն. Երեխաները» նախագծից: