Մինչ Ազգային ժողովի լիագումար նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամները ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով պաստառներ են ներս բերում, կառվարությանը հարցարդումներ ուղղում, ԼՀԿ համակաիրներն ու նրանց կուսակիցները «Հանուն լուսավոր կրթության» խորագրով բողոքի ակցիա են անում Ազգային ժողովի դիմաց՝ ի աջակցություն թիմակիցների։
Թե օրենդիրում ներկայացված ԼՀԿ-անները և թե ակցիայի մասնակիցները մեկ հստակ պահանջ ունեն՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարական։
Ցուցարարներն ակնկալում են ԲՈՒՀ-ում կրթության որակի փոփոխություն, ԲՈՒՀ- քաղաքական ներգրավվածությունների բացառում։
«Թե՛ իշխանությունը և թե՛ ընդդիմությունն ունեն ընկալում որ կրթության ոլորը ձախողվել է։ Ոլորտի հաջողությունների և ձախողումների գնահատողը հասարակությունն է, իսկ այս կառավարության և Արայիկ Հարությունյանի կողմից վարվող կրթության քաղաքականությունը չունի հասարակության աջակցությունը»,- ասել է ակցիայի մասնակիցը։
Հիշեցնենք, որ տևական ժամանակ է, ինչ տարբեր խմբավորումներ պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։
Այդպես օրինակ ամիսներ առաջ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հարցապնդում էր ուղարկել կառավարություն և բարձրացրել այնպիսի հարցեր, որոնք այս տարիների ընթացքում՝ Հարությունյանի նախարար նշանակվելուց հետո, լուծում չեն ստացել: Եվ չնայած նախարարությունը մանրամասն անդրադարձել է դրանց և փորձել համոզել, թե աշխատանք է տարվել, սակայն, նրանք չեն համոզվել, և այսօր՝ սեպտեմբերի 16-ին բողոքի ակցիա են նախաձեռնել Ազգային ժողովում։ Խմբակցության պատգամավորներ Անի Սամսոնյանն ու Գևորգ Գորգիսյանը «Քայլ արա, դուխով հեռացիր» գրությամբ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին ուղղված պաստառ էին ներս բերել ԱԺ նիստերի դահլիճ:
Նշենք, նաև, որ այսօր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հանդես է եկել մամուլի ասուլիսով և անդրադառնալով իր հրաժարականի պահանջներին հարցին, նշել է, որ օրակարգում նման հարց չունի։
ԿԳՄՍ նախարարը նշել է նաև, որ բոլոր այն դեպքերում, երբ որ բողոքող խմբերն ունենան օրակարգ, նա պատրաստ է այդ խմբերի հետ հանդիպում ունենալ, սակայն անիմաստ է գտնում հրաժարականը պահանջող խմբերի հետ քննարկում ծավալելը։
Լուսանկարները՝ Armenia Today-ի։