Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ, գործարար, մոդել Քիմ Քարդաշյանը որոշել է «սառեցնել» Facebook և Instagram սոցիալական կայքերում իր անձնական էջերը, ի նշան սոցցանցերում ապատեղեկատվության տարածման ու ատելության քարոզի դեմ բողոքի:
I love that I can connect directly with you through Instagram and Facebook, but I can’t sit by and stay silent while these platforms continue to allow the spreading of hate, propaganda and misinformation – created by groups to sow division and split America apart pic.twitter.com/XkxzABn7qw
— Kim Kardashian West (@KimKardashian) September 15, 2020
«Ապատեղեկատվությունը, որը տարածվում է սոցիալական մեդիայում, լրջորեն ազդում է մեր ընտրությունների վրա ու հեղինակազրկում մեր դեմոկրատիան»,- իր թվիթերյան էջում գրել է Քարդաշյանը՝ միանալով «Stop Hate for Profit» (թարգմ. «Դադարեք ատել շահի պատաճառով») արշավին, որը փորձում է ակտիվորեն ազդել Facebook Inc.-ի վրա՝ նպատակ ունենալով սոցիալական ցանցերի բովանդակությունից բացառել ատելություն քարոզող հրապարակումները: