Քանաքեռ-Զեյթունում՝ Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գտնվող քառահարկ շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված 71-ամյա կինը վիրահատվել և դուրս է գրվել հիվանդանոցից։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։
«Սվետլանա Ս․-ն վիրահատվել ու դուրս է գրվել հիվանդանոցից»,- ասաց Դանիելյանը։
Հիշեցնենք՝ օգոստոսի 26-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 1 հասցեի քառահարկ շենքում տեղի ունեցած պայթյունից մասնակի փլուզվել է հինգերորդ շքամուտքում գտնվող 12 բնակարան։
Փլատակներից դուրս էին բերել երկու տուժած քաղաքացի, որոնք հոսպիտալացվել էին «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։
Ռայնիսի 1 հասցեի 41-ամյա բնակիչ Էդգար Մ․-ի կյանքը փրկել չէր հաջողվել։
Այսօր կառավարության նիստում էլ որոշվեց փլուզման հետևանքով անօթևան մնացած 12 բնակարանների սեփականատերերին բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարան ձեռք բերելու համար ֆինանսական աջակցության տրամադրել։