Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի և փոխքաղաքապետ Հայկ Սուլթանյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Այս տեղեկատվությունը Armenia Today-ի հետ զրույցում հաստատեց Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանը՝ նշելով, որ քաղաքապետը երեկ թեստ է հանձնել, որի դրական պատասխանն այսօր է ստացել։
«Սամվել Բալասանյանն ու Հայկ Սուլթանյանն այժմ բժիշկների հսկողության տակ են, նրանց ինքնազգացողությունը լավ է, և բուժումը շարունակում են տանը»,- ասել է մամուլի քարտուղարը։
Խոսնակը հավելեց, որ աշխատակազմի 26 անդամները թեստավորվել են, նրանց թեստերի պատասխանը բացասական է, և այժմ շարունակում են բնականոն աշխատանքը։