ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով գեներալ-մայորի ու գեներալ-լեյտենանտի կոչումներ են շնորհվել.
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետի տեղակալ, գեներալ-մայոր Կամո Գրիգորի Քոչունցին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետ, գնդապետ Ռոմիկ Պողոսի Մարգարյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ, գնդապետ Ալբերտ Ռազմիկի Բաղդասարյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներկայացուցիչ գնդապետ Մհեր Արմոյի Շիրինյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդ, գնդապետ Արմեն Իվանի Լալայանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: