Երեկվանից նստացույց և հացադուլ հայտարարած Ռուսաստանի Դաշնություն մեկնել ցանկացող քաղաքացիներն այսօր հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Վարչապետը բացատրել է, որ սահմանների չբացվելը կապված է կորոնավիրուսի համավարակի ցուցանիշների հետ և խոստացել առաջիկա օրերին հարցին լուծում տալ։
Չնայած վարչապետի հույս է տվել, բայց նրանք դեռ շարունակում են բողոքի գործողությունները։
«Հիմա սպասում ենք վարչապետի պատասխանին։ Լիահույս ենք, որ վարչապետը խնդրին լուծում կտա, հակառակ դեպքում, նստացույց ու հացադուլ ենք անելու բոլորս։ Մենք կդադարեցնենք մեր ակցիաներն այն ժամանակ, երբ վարչապետից հստակ պատասխան կստանանք»,- Armenia Today-ի հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցը:
Հիշեցնենք, որ տևական ժամանակ է՝ ՌԴ մեկնել ցանկացողներըհ բոողքի ակցիաներ են անցկացնում։ Հայաստան եկած բազմաթիվ քաղաքացիներ արդեն մի քանի ամիչեն կարողանում վերադառնալ: Այդ քաղաքացիները պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում Կառավարության, Ռուսաստանի Դաշնությունան դեսպանատան դիմաց և Ազգային ժողովի դիմաց՝ պահանջելով կազմակերպել կիրենց հետդարձը։
Մանրամասները՝ տեսանյութում։