Ներկայում քննարկում է վճարովի համակարգում սովորող ուսանողներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հարցը, որը պայմանավորված է համավարակի հետևանքով ստեղծված տնտեսական իրավիճակով: Այս մասին ֆեյսբուքի էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
Նա նաև հայտնել է, որ քննարկվում են մի քանի չափորոշիչներ, որոնց մասին առաջիկայում կտեղեկացնեն։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Երևանի պետական համալսարանի ուսանողները բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով ուսման վարձի մասնակի փոխհատուցում։ Մայր բուհն այս տարի առաջին կուրսի ուսանողների ուսման վարձը բարձրացրել է։