Կքննարկվի արդյոք Հայաստանից Ռուսաստան մեկնել ցանկացողների հարցը հոկտեմբերի 9-ին Երևանում կայանալիք ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստում. Armenia Today-ի հարցմանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից պատասխանել են. «Տեղեկացնում ենք, որ Ձեր նշած իրավիճակի վերաբերյալ հարցը ներառված է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի օրակարգում, և հայկական կողմը հանդես կգա խնդիրների լուծման առաջարկով»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը խորհրդարանում հայտարարել էր, որ ԱՊՀ և ԵՏՄ երկրների և առաջին հերթին Ռուսաստանի հետ կանոնավոր ավիահաղորդակցության վերսկսման խնդիրը Հայաստանը մտադիր է քննարկել ԵՏՄ մակարդակով:
Հիշեցնենք նաև, որ մոտ մեկ ամիս Ռուսաստան մեկնել ցանկացող քաղաքացիները բողոքի ակցիաներ են անցկացնում Հայաստանի պետական կառույցների առջև: