Վանաձորի Սբ. Գր. Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցում սեպտեմբերի 29-ին` ժամը 18:00-ին` հանդիսապետությամբ թեմակալ առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի և մասնակցությամբ հոգևոր դասի, մարզային ու քաղաքային իշխանությունների, կկատարվի միասնական աղոթք՝ Մայր Հայրենիքի, Արցախ Աշխարհի խաղաղության և հայրենյաց պաշտպան զինվորների անվտանգության և հաղթանակի համար: Այս մասին հայտնում են Գուգարաց թեմի մամուլի դիվանից։
Հորդորում ենք բոլոր հայորդիներին աղոթքով զորակցել մեր հայոց բանակի զինվորներին և աշխարհազորայիններին: