ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Գնել Հասրաթյանը հոկտեմբերի 10-14-ը ներառյալ գործուղվել է Արցախ՝ Պաշտպանության նախարարության հետ համատեղ Արցախի Հանրապետությունում քաղաքացիական բնակչությանը հումանիտար օգնություն ցուցաբերելու նպատակով: Այս մասին տեղեկանում ենք Կառավարությունից։
«Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Արցախի Հանրապետություն գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվություն»,-ասված է վարչապետի ստորագրած որոշման մեջ: