ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասցեով ստացված բեռների ներմուծման ծրագրի մասին որոշում է ստորագրել։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարության կայքից։
«Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասցեով ուղարկված ներքոհիշյալ ապրանքների ներմուծման ծրագիրը՝
-«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին անհատույց հանձնելու նպատակով՝ 115 կգ ընդհանուր քաշով, 2,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ․
-2200 հատ ինֆրակարմիր ջերմաչափ՝ 100 հատ – ՀՀ պաշտպանության նախարարությանը, 100 հատ՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությանը անհատույց հանձնելու նպատակով և անզգայացման սարքի 2 պահեստամաս։
-Բժշկական պարագաներ՝ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Լեռնային Ղարաբաղի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ-ին անհատույց հանձնելու նպատակով 2,224 կգ ընդհանուր քաշով, 22,255 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ:
Փոխվաչապետ Ավինյանի մեկ այլ որոշում էլ վերաբերում է «Տաշիր» բարեկագործական հիմնադրամի կողմից իրականացվող «Ամալյա Կարապետյանի անվան նախակրթարան» ՀՈԱԿ-ի Իջևանի մասնաճյուղին կահույքի նվիրատվության ծրագրին։