Առաջնագծի թեժ մարտերին զուգահեռ, թեժ մարտեր են ընթանում նաև սոցիալական մեդիայի տարբեր տիրույթներում, որոնք նույնքան կարևոր են, որքան սահմանին տեղի ունեցող մարտերը։ Այս մասին ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Այսօր պետական հիմնարկներից բացի, որոնք օր ու գիշեր չունեն (ՊՈԱԿ-ի աշխատակիցները, ՊՆ, ԱԳՆ լրատվական ծառայությունները), արդեն տարբեր թիմեր միավորվելով կամ առանձին նախաձեռնություններով հանդես գալով, իրականացնում են հսկայական աշխատանք մեդիա բոլոր ուղղություններով»,- գրել է Հովհաննիսյանը և շարունակել․
«Վստահեցնում եմ, որ տեղեկատվական պայքարը նույնչափ կարևոր է, և այստեղ ևս մենք պետք է հաղթենք՝ միասնական աշխատելով»։