«PMA Venture Capital» խմբի հիմնադիր, Մեծ հայրենասեր եւ բարերար Ջորջ Բաղումյանը հերթական 1 միլիոն դոլարն է նվիրաբերում իմ գլխավորած «Իմ քայլը» հիմնադրամին։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի նախագահ Աննա Հակոբյանը:
Նա տեղեկացրել է, որ գումարը հատկացվում է COVID-19-ի դեմ պայքարի համար։
«Չգիտեմ՝ ինչով եմ արժանացել այսպիսի վերաբերմունքի, բայց խոստանում եմ, սիրելի պարոն Բաղումյան, ես Ձեզ չեմ հիասթափեցնի»: