ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 27-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 4.25%:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 5.75%:
Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 2.75%:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի մասնակցությամբ մամլո ասուլիսը տեղի կունենա այսօր ժամը 15:30-ին և կհեռարձակվի ՀՀ ԿԲ ֆեյսբուքի էջի ուղիղ եթերով: