Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնի ծննդատանը բնական ճանապարհով մարտակերտցի 34-ամյա Լուսինե Միրզոյանը լույս աշխարհ է բերել 8-րդ երեխային: Այս մասին հայտնել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ը։
«Հերոսուհի մայր եք, ձեր որդին ծնվեց, աչքներդ լույս լինի»,- ի պատասխան բժշկի բարեմաղթանքի` Լուսինեն համեստորեն նշել է. «Օրենքով 10 երեխա ունեցողն է հերոսուհի մայր, ես դեռ 8 երեխա ունեմ»: Փոքրիկն ու մայրն առողջ են, սպասում են դուրսգրմանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից մինչ օրս մայրաքաղաքում ծնվել է 107 արցախցի երեխա:
Հոկտեմբերի 16-22-ն ընկած ժամանակահատվածում Երևանում ծնվել է 471 երեխա՝ 241 տղա և 230 աղջիկ։