Նիկոլ Փաշինյանը այցելել է Հոկտեմբերի 27-ի նահատակների հուշարձան և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին։ Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Կարեն Դեմիրճյանի, Վազգեն Սարգսյանի եւ Հոկտեմբերի 27-ի մեր մյուս նահատակների ու հերոսների հոգիները, ոգին եւ ուժն այսօր մեզ հետ են: Խոնարհումս նրանց վառ հիշատակին:
Հայ ժողովուրդն իր միասնականությամբ եւ ոգու ամրությամբ, չնայած բազմաթիվ դժվարություններին, հաղթելու է», -գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։