Կորոնավիրուսից մահացել է «Համայն հայություն» ՀԿ նախագահ, քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը։ Այս մասին Armenia Today-ին հայտնեցին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից։
Հիշեցնենք, որ Գուրգեն Եղիազարյանը 1976 թվականից տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՀԽՍՀ պետական անվտանգության համակարգում՝ հետախուզական բաժնի պետ, 7-րդ բաժնի կառավարման ղեկավար, Ազգային անվտանգության պետական վարչության պետի տեղակալ։
1999-2003 թվականներին եղել է ԱԺ պատգամավոր։ Նաև եղել է պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովների անդամ։