«Հրապարակ»-ը գրում է․
«Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ «դասալիք» պաշտոնյաների մասին հրապարակային հայտարարությունը միանշանակ չի ընդունվել Արցախում։ Այստեղ կարծում են, որ դրանով «թշնամի ենք ուրախացնում»։
Նշենք, որ Հարությունյանի հրամանագրով ազատված պաշտոնյաների թվում է Արցախի ԿԸՀ անդամ Եղիշե Արզումանյանը։ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը մեզ չբացատրեց, թե ինչ կարգավիճակով է ԿԸՀ անդամը բացակայում երկրից։ Գուցե արձակուրդո՞ւմ է կամ լքել է աշխատանքը և տեղափոխվել Հայաստա՞ն։
«Ես այդ հարցերով չեմ զբաղվում, տեղս էլ անհարմար է, չեմ կարող խոսել»։ Ի դեպ, Եղիշե Արզումանյանը 65 տարեկան է, իսկ նոյեմբերին լրանում է ԿԸՀ անդամների լիազորությունների ժամկետը, և նոր կազմ պետք է ընտրվի»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։