Դիլիջանի կողմից էլեկտրական մալուխների վերականգնման աշխատանքների պատճառով նոյեմբերի 5-ին՝ ժամը 10։00-ից մինչև 13։00-ն‚ Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվելու է։ Այս մասին հայտնում է ՀՀ Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունը։
«Վարորդներին հորդորում ենք լինել զգոն և պահպանել երթևեկության անվտանգության կանոնները»,- հայտնել է նախարարությունը։