ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին հրավիրել են Հատուկ քննչական ծառայություն։ Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում։
«2.5 տարի պայքարել եմ ու պայքարելու եմ ապազգայնության ու պարտվողականության դեմ։ Մեզ բռնելով չեք վախեցնելու։ Այս իշխանությունը հայտնվելու է հայ ժողովրդի պատմության աղբանոցում, ինչպես հայտնվել են Անիի Բագրատունյաց թագավորությունը հակառակորդին կտակած Հովհաննես-Սմբատն ու Կարսը թուրքին զիջողները։ Հաղթանակ խոստացող, բայց պատերազմ ու պարտություն բերած պոպուլիստը պետք է ինքնակամ ու անցնցում հեռանա»,- գրել է։
Հիշեցնենք, որ Հանրապետական կուսակցության անդամ Էդուարդ Շարմազանովը երեկ ազատ է արձակվել: Նա ձերբակալվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով․ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու համար նախատեսված արարքի կասկածանքով։