ՀՀ վարչապետի որոշմամբ Միքայել Փաշայանն ազատվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից: Ասյ մասին հայտնում է ՀՀ կառավարության պաշտոնական էջը:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Միքայել Փաշայանին 2020 թվականի նոյեմբերի 16-ից ազատել Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից»,- նշվում է որոշման մեջ։