Ամսի 9-ից սկսած՝ ստանում եմ տարբեր սպառնալիքներ, բայց բանի տեղ չեմ դրել: Այս մասին գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Նույնիսկ ակնհայտ հաշվեհարդարի կոչերին չեմ արձագանքում: Ոստիկանությանը մերժեցի բողոք ներկայացնել այդ մարդկանց դեմ: Երեկ գիշեր երկու անձ վրաս հարձակում գործեցին, բարեբախտաբար, կարողացա ինքնապաշտպանվել: Որևէ մեկից չեմ վախենում և որևէ մեկին էլ ինձ թշնամի չեմ համարում: Սակայն, քանի որ այսօր էլ շարունակում են հաշվեհարդարի կոչերն ու սպառնալիքները, քանի որ որոշ տեղերում ինձ հետևում են, ստիպված եմ դիմել ոստիկանություն»,- գրել է Հովհաննիսյանը։