Խոր ցավ ապրեցի՝ լսելով «Արցախի հերոս», 1992-1996 թվականներին ԼՂՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի մահվան բոթը: Այս մասին Facebook-ում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ անուրանալի է նրա ավանդը մեր հայրենիքի պաշտպանության ու կայացման գործում։
«Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից վշտակցում եմ Մանվել Գրիգորյանի ընտանիքին ու զինակիցներին, մաղթում տոկունություն ու ոգու կորով։ Նրա անունը հավերժ կմնա մեր տարեգրության հերոսական էջերում»,- գրել է Հարությունյանը։