Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախյան պատերազմի նահատակների հոգեհանգստյան արարողությանը կմասնակցի Մայր Աթոռում սբ. Էջմիածնում: Այս մասին Facebook-ի է էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսոնակ Մանե Գևորգյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ն արցախյան պատերազմում Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի օրն է: Հայկական բոլոր եկեղեցիներում կկատարվի հիշատակի արարողություն:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը օրեր առաջ հանդես էին եկել կոչով՝ նոյեմբերի 22-ը հայտարարել արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի օր։