Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում շարունակում է հանդիպումները արցախյան պատերազմի ընթացքում գերեվարված, անհետ կորած զինվորականների և քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ:
Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ վարչապետը կրկին տեղեկատվություն է ներկայացրել գերիների փոխանակման, անհետ կորած անձանց հայտնաբերման ուղղությամբ Արցախի Հանրապետության մասնակցությամբ, Ռուսաստանի Դաշնության և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ տարվող աշխատանքների մասին, լսել ընտանիքների անդամների մտահոգություններն ու պատասխանել նրանց հարցերին:
Նշենք, որ արդեն երրորդ օրն է վարչապետը հանդիպումներ է ունենում անհետ կորած զինծառայողների հարազատների հետ, որոնց ընթացքում ներկայացնում է կառավարության կողմից իրականացվող համապատասխան աշխատանքները։