Մարտական հերթապահության իրականացման նպատակով՝ նոյեմբերի 27-ին Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև տեղի է ունեցել ժամանակավոր մարտական հենակետերի փաստացի տեղակայման կետերի հստակեցում: Այս մասին գրում է ԱԳՆ պաշտոնական կայքը։
Պետական սահմանի սահմանագծումը և սահմանազատումը տևական, համալիր գործընթացներն են, որոնք իրականացվում են պետությունների միջև ձևավորվող համատեղ միջգերատեսչական հանձնաժողովների և աշխատանքային խմբերի կողմից՝ միջպետական բանակցությունների ճանապարհով, որի արդյունքում կնքվում է համապատասխան միջազգային փաստաթուղթ:
Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական զինվորները մտել են Սոթքի հանքավայր: ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել էր այդ լուրը, սակայն Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը Armenia Today-ի հետ զրույցում հայտնել էր, որ ադրբեջանցիներն իսկապես Սոթքի հանքի տարածքում են։