Մտավորականներն Ազատության հրապարակից միաբանության երթ են իրականացնում, որի նպատակն է աջակցել զինվորների և զինծառայողների հարազատներին և ձայն հասցնել միջազգային բոլոր հեղինակավոր կառույցներին:
Նրանք շարժվում են ՌԴ դեսպանատան մոտ։ Մտավորականները պատրաստվում են նամակ հանձնել ՀՀ-ում ՌԴ դեսպանին։
Երթի մասնակիցները պահանջում են ստիպել ադրբեջանական կողմին ազատել հայ գերիներին ինչպես նաև վերադարձնել հայ զինվորների դիերը:
Հիշեցնենք, որ երեկ Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում մի խումբ մտավորականներ, արվեստագետներ նույն պահանջով բողոքի ակցիա են անցկացրել: