«ԹԻՄ» ընկերության համահիմնադիր Հայկ Եսայանն Արցախյան պատերազմի ժամանակ գնացել է Ստեփանակերտ՝ «Ղարաբաղ տելեկոմի» կապի վերականգնողական աշխատանքներ իրականացնելու։ Այս մասին ասաց նա՝ պատասխանելով Armenia Today-հարցեն, թե ինչու էին Եսայան եղբայրները պատերազմի օրերին «Ղարաբաղ-Տելեկոմ»-ի աշխատանքներով զբաղվում։
«Եթե մենք չկարողանայինք հասնել և օգնել, շատ մեծ խնդիր կառաջանար Ղարաբաղում: Ուղղակի, 4-5 օր, կարող է ընդհանարապես կապ չլիներ Արցախում, հեռախոսազանգ չլիներ, որը պատերազմական իրավիճակում շատ օրհասական խնդիր է։
Այդ պահին բջջային կապն ամբողջությամբ օգտագործվում էր մեր ազգաբնակչության մակարդակով և այնտեղ ինտերնետ կապն անջատված էր, որպեսզի կարողանանք ցանցն ապահովել, որպեսզի կարողանանք գոնե բջջային կապը նվազագույն մասով ապահովել։ Այս օրերին «Ղարաբաղ տելեկոմի» ենթակառուցվածքների նկատմամբ էլ պատերազմ էր գնում։ առաջնագծի նման խնդիր էր, որը լուծվեց»,- ասաց ընկերության ղեկավարը։
Հայկ Եսայանը հերքեց այն տեղեկությունը, թե «Վեոն Արմենիա»-ից տվյալների արտահոսք է եղել, և հայ սպաների խոսակցությունները հասանելի են դարձել ադրբեջանական կողմին։
Ի դեպ, նշենք, որ մամուլում տեղեկություններ հրապարակվեցին նաև այն մասին, որ «Վեոն» խմբի, որի դուստր ձեռնարկությունն է նաև «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ն, համագործադիր տնօրեն է նշանակվել ազգությամբ թուրք:
«Ոչ մի նման բան չկա: Հայաստանի սահմանված օրենսդրությամբ՝ չես կարող զանգերը ձայնագրել, ոչ մի զանգ չի ձայնագրվում, այսինքն՝ չէր կարող դա փոխանցվել: Դա զրպարտանք է, որով փորձում են ինչ-որ ձևով խանգարել, եւ վախենում են շուկա մեր մուտքից: Չեմ կարող ասել՝ ով է դրա հետևում կանգնած, չեմ ուզում մեղադրել, բայց ուզում եմ վստահեցնել, որ նման բան գոյություն չունի»,- մեկնաբանեց նա։
«Թիմ» ընկերության սեփականատերը մանրամասներ հայտնեց նաև գործարքից՝ նշելով, որ ֆինանսավորումն ամբողջությամբ իրականացրել է «Ամերիա բանկ»-ը, մասնակի՝ «Արդշինբանկ»-ը:
«Քննարկում ենք իրականացնում նաև այլ ֆինանսական հաստատություններից ֆինանսական միջոցներ ներգրավելու համար։ Բանկին հետաքրքրել է մեր բիզնես պլանը»,- նշեց գործարարը։
Հիշեցնենք, որ Եսայան եղբայրները վարկային միջոցների հաշվին են ձեռք բերել «Վեոն Արմենիա» ընկերությունը։ Ըստ լրատվամիջոցների՝ վարկավորումը կատարել է «Արդշինբանկը»-ը, որը կրկին, ըստ մամուլի, պատկանում է Ռոբերտ Քոչարյանին։
Armenia Today-ը հեռահաղարդակցության ոլորտի ներկայացուցիչներից հետաքրքվեց Արցախում ռոումինգի գնային քաղաքականության, ինչպես նաև հետագա գործունեության մասին։
Ընկերության ղեկավարները վստահեցրին, թե անելու են անհնարինը, որ Արցախում կապն անխափան գործի։
Նշենք, որ ավելի ուշ հայտնի դարձավ, որ «Տելեկոմ Արմենիա» ընկերության տնօրեններ Հայկ և Ալեքսանդր Եսայանները Արցախում հանդիպել են նախագահ Արայիկ Հարությունյանի հետ և հեռահաղորդակցության ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր քնննարկել։ Այսօր կայացած մամուլի ասուլիսին, ի դեպ, նրանք այդ հանդիպման մասին ոչինչ չէին հայտնել։