Բոլոր եկեղեցիներում դեկտեմբերի 20-ին կկատարվի հոգեհանգիստ նահատակ քաջորդիների համար։ Այս մասին տեղեկացրեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Աﬔնայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ դեկտեմբերի 20-ին հայաստանյան եկեղեցիներում Սուրբ Պատարագի ավարտին կկատարվի հոգեհանգստյան արարողություն՝ արցախյան պատերազմում նահատակված հերոսների հոգիների խաղաղության համար։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ-ում դեկտեմբերի 19-21-ը եռօրյա սուգ է հայտարարված, դեկտեմբերի 19-ին տեղի կունենա նաև հիշատակի երթ։