Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում այսօրվանից եռօրյա սուգ է հայտարարված:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակը հավերժացնող հուշապատին ծաղկեպսակն է տեղադրվել։ Սա մինչ այժմ տեղադրված միակ ծաղկեպսակն է։
Նշենք, որ այս պահին Հանրապետության հրապարակից մեկնարկում է երթը դեպի Եռաբլուր։«Խոնարհման ու հարգանքի երթ՝ դեպի Եռաբլուր»,- Facebook-ի ուղիղ եթերում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Եռաբլուրում հավաքվածն ազատամարտիկները պատրաստվում են արգելեն Սգո երթի մուտքը պանթեոն։