Մենք մեծապես կախված ենք լուսնային օրացույցից։ Կարծիք կա, որ Լուսնի փուլերից է կախված մեր տրամադրությունը, ինչպես նաև սանրվածքի ընտրությունն ու անգամ կոսմետիկ միջամտություններից ստացած էֆեկտը։
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 2021 թվականի լուսնային օրացույցը, որն առանձնահատուկ նշանակություն ունի կանանց համար: Եվ, անշուշտ, շատերը նկատել են, որ տրամադրությունը, ուժերի և էներգիայի չափը հաճախ կախված են Լուսնի կոնկրետ փուլերից:
Լուսնի ազդեցությանն ամենաքիչը ենթարկվում են խոյերը, առյուծնեերն ու աղեղնավորները, իսկ ամենաշատը ենթարկվում են խեցգետինները, ձկները և կարիճները։ Ջրհոսների, երկվորյակների, կշեռքների, ինչպես նաև կույսերի, այծեղջյուրների և ցուլերի դեպքում շատ բան կախված է մյուս մոլորակների հետ Լուսնի կոնֆիգուրացիայից։ Ընդ որում՝ յուրաքանչյուրի մոտ այդ փուլերի ազդեցությունը անհատական է ու տարբեր:
Եթե դուք ձեր կյանքը պլանավորեք ըստ լուսնային օրացույցի՝ կարող եք խուսափել բազմաթիվ սխալներից ինչպես անձնական կյանքում, ուսման մեջ, այնպես էլ աշխատանքային հարաբերություններում:
Ինչպե՞ս պատրաստվել նորալուսնին՝ 2021թ.-ին
Ինչպես հայտնի է, օրացույցային տարին սկսվում է հունվարի 1-ից, իսկ լուսնային տարին՝ առաջին նորալուսից։ 2021 թվականին այն տեղի կունենա հունվարի 13-ին։ Այնպես որ, եթե մինչև օրացույցային տարվա սկիզբը չեք հասցնել ավարտել ձեր գործերը, դեռ ժամանակ ունեք բաց թողածն ուղղելու համար։
Նորալուսնին նախապատրաստվել է պետք 2-3 օր առաջ (ըստ լուսնային օրացույցի` 2021թ․ հունվարի 10-11-ը): Այն հիանալի ժամանակահատված է ազատվելու անպետք իրերից, բացասական էներգիայից ինչպես բնակարանում, այնպես էլ մտքում: Հին իրեր, չկատարված խոստումներ, չվերադարձված պարտքեր և այսպես շարունակ: Որպեսզի նորալուսինը ձեր կյանքում նոր բան բերի, անհրաժեշտ է ազատվել հնից:
Իսկ աճող լուսնի հատկապես առաջին քառորդը նոր ծրագրերի, նոր ծանոթությունների և, ընդհանրապես, կյանքի ցանկացած փոփոխության լավագույն ժամանակահատվածն է. դուք կարող եք փոխել ձեր մազերի գույնը, թարմացնել զգեստապահարանը, մինչև անգամ տեղափոխվել այլ քաղաք կամ փոխել աշխատանքը: Տարվա գլխավոր նպատակները կարելի է պլանավորել այնպես, որ յուրաքանչյուր փուլ սկսվի 2021 թվականի լուսնային օրացույցին համապատասխան՝ նորալուսնին հաջորդող առաջին շաբաթվա ընթացքում: Իսկ երբ Լուսինը քիչ-քիչ լիալուսնի փուլ մտնի, անհրաժեշտ է կենտրոնանալ նախկինում սկսված գործերի վրա:
Լիալուսին. 2021
Լուսնային օրացույցի այս փուլը կանանց համար բավականին բարդ ժամանակաշրջան է: Այս փուլում կարող եք ավելի զգացմունքային դառնալ, շուտ հուզվել: Ընդ որում, դուք կարող եք զգալ էներգիայի ալիքն ու մտածել, որ կարող եք անգամ սարեր շուռ տալ: Բայց պետք է զգույշ լինել և չկատարել այնպիսի արարքներ, որոնց համար կարող եք զղջալ:
Այս դեպքում ավելի ճիշտ է էներգիան ճիշտ ուղղու վրա դնել. պետք է զգույշ լինել և լիալուսնի օրերին որևէ լուրջ աշխատանք չպլանավորել:
Կենդանակերպի ջրային նշանների ներկայացուցիչները (ձկներ, խեցգետիններ և կարիճներ) լիալուսնի օրերին հնարավորինս պետք է զգույշ լինեն ալկոհոլի հետ: Կրակի նշանները (առյուծներ, խոյեր և աղեղնավորներ) չպետք է գումար վատնեն, թեև ամբողջ աշխատավարձը շոփինգի վրա ծախսելու գայթակղությունը կարող է շատ մեծ լինել: Լիալուսնի օրերին խորհուրդ է տրվում հետաձգել անգամ տնային գործերը՝ հատկապես, եթե դուք ջրհոս, երկվորյակ կամ կշեռք եք: Իսկ եթե դուք համաստեղությամբ այծեղջյուր, ցուլ կամ կույս եք, լիալուսնին ուշադիր եղեք ձեր առողջության նկատմամբ: