ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն Էջմիածնի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում տիկնոջ հետ ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան Ճրագալույցի պատարագին: Այս մասին հայտնում են Արմավիրի մարզպետարանից:
Պատարագը մատուցել է Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը։
Այսօր բոլոր եկեղեցիներում մատուցվել է Ճրագալույցի Սուրբ Պատարագ:
Ճրագալույցի Ս. Պատարագ տարին 2 անգամ է մատուցվում` Ս. Ծննդյան և Ս. Հարության տոներին: