1․Հայկական դրամը շարունակում է արժեզրկվել. «Ժողովուրդ»-ը գրում է․ «Հայկական դրամը շարունակում է արժեզրկվել, արտարժույթն էլ կրկին թանկանում է. վերջին մեկ շաբաթվա ընթացքում դոլարի վաճառքի գինը բարձրացել է նվազագույնը 1,5, եվրոյինը՝ 2, ռուսական ռուբլունը՝ 1,27 դրամով»։
2․Ուշագրավ որոշում. իշխանական պատգամավորները զենք կունենա՞ն. «Ժողովուրդ»-գրում է․ «Խորհրդարանի իշխող խմբակցության շատ պագամավորներ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը տեղի ունեցած ջարդուփշուրից հետո շարունակում են խուսափել փողոց դուրս գալուց։ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը խմբակցության դնփակ նիստերից մեկի ժամանակ հայտարարել է, որ շուտով պատգամավորներին զենքեր կբաժանվեն, որպեսզի անարգել ելումուտ անեն»:
3․Գագիկ Ծառուկյանը հասկացնում է, որ «ասողն» ինքն է․ «Հրապարակ»-ը գրում է․ «Ընդդիմադիր ուժերի իրական կորիզը ոչ թե Հայրենիքի փրկության շարժումն է՝ իր բազմաթիվ հանձնաժողովներով, այլ 6 անձից կազմված մինի-խորհուրդը՝ կազմված ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներից, Վազգեն Մանուկյանից եւ երեք կուսակցությունների առաջնորդներից՝ ԲՀԿ, ՀՅԴ, «Հայրենիք»։ Թերթին հայտնի է դարձել, որ ընդդիմադիրների հանդիպումները տեղի են ունենում Գագիկ Ծառուկյանի պատկանող տարածքում, բայց դրանով նաեւ հասկացնում, որ ձեր մեջ ամենածանրակշիռ ուժը ես եմ՝ «ասողն» էլ ինքը պետք է լինի»։
4․Հայկ Մարությանը հրաժարական կտա՞․ «Հրապարակ»-ը գրում է․ «Համառ լուրեր են շրջում, թե մինչեւ հունվարի վերջ դիմում կգրի նաեւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Մենք գրել էինք, որ Մարուքյան-Փաշինյան հարաբերությունները տեւական ամիսներ է` լարված են, Փաշինյանը դեկտեմբերի վերջերին նրան փոխանցել է, որ ավագանիում «Իմ քայլը» խմբակցությունով անվստահություն կհայտնեն եւ կհեռացնեն, բայց Մարությանը ժամանակ է խնդրել եւ ասել, որ ինքնակամ կգնա»։
5․Շիրակի մարզպետի պաշտոնում Մարտուն Գրիգորյանի անունն է շրջանառվում. «Դրանով մենք մեզ վրա «բոչկա» ենք գլորելու»․ «Փաստ»-գրում է․ «Կուլիսներում սկսել են շրջանառվել Շիրակի մարզպետի թեկնածուների տարբեր անուններ, սակայն հիմնականում խոսվում էր Մարտուն Գրիգորյանի մասին, որը մարզի հին քաղաքական դեմքերից է (մասնավորաբար Շիրակի մարզից երեք անգամ ընտրվել է պատգամավոր, իսկ 2008-ին առաջադրվել է որպես Գյումրու քաղաքապետի թեկնածու)։ «Փաստ» թերթի տեղեկություններով, Գրիգորյանի թեկնածությունը, մեղմ ասած, միանշանակ չի ընդունվել իշխանական թիմում. Փաշինյանի մերձավոր շրջապատում ոմանք ասել են, որ նման քայլով հերթական անգամ իրենց վրա «բոչկա» են գլորելու, եւ իրենք դառնալու են քննադատության առարկա, քանի որ իրենց կմեղադրեն, թե էլի պաշտոնի են նշանակում «նախկիններից»»: