Հունվարի 18-ին, տեղական ժամանակով ժամը 18:12-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14:12-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից երկրաշարժ է գրանցվել Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքից 10 կմ արևմուտք։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Նշվում է, որ երկրաշարժը գրանցվել է օջախի 10 կմ խորությամբ, 1.9 մագնիտուդով։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:
«Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի մարզի Հերհեր և Կարմրաշեն գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ»,-ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ։