90 տարեկան հասակում մահացել է հայազգի բռնցքամարտիկ, «երկաթյա բռունցք» մականունը կրող Կարպիս Զաքարյանը, որը հանրապետական Թուրքիայի պատմության մեջ առաջին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկն էր։ Տեղեկությունը հայտնում է «Ակոսը»։
Իր կարիերայի ընթացքում Կարպիս Զաքարյանը պրոֆեսիոնալ ռինգ է դուրս եկել 51 անգամ և սիրողական՝ 200։
1948-ին նա դարձել է Թուրքիայի չեմպիոն՝ 48 կգ քաշայինների մեջ, իսկ 1951-ին հռչակվել է երկրի առաջին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ: Աշխատել է նաև որպես մարզիչ։
Կարպիս Զաքարյանի հոգեհանգիստը տեղի է ունենալու հունվարի 29–ին, Ստամբուլի Բեյօղլուի Երեք Խորան եկեղեցում, որից հետո թաղվելու է Շիշլիի հայկական գերեզմանատանը։