Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի և «Քվանտ» վարժարանի սաները 2020թ. հունվարի 8-14-ը մասնակցել են Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունեցած Ժաուտիկովյան միջազգային 16-րդ օլիմպիադային, որը կազմակերպվել էր «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաներից: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
Մեր պատանիները Ալմաթիից վերադարձել են մեդալներով։ «Ինֆորմատիկա» առարկայից ոսկե մեդալի է արժանացել «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի սան Ալեքսանդր Աբելյանը:
Արծաթե մեդալների են արժանացել Ռուբեն Համբարձումյանը, Լորետա Արզումանյանը,Եվա Հունանյանը,Կարեն Բաղդասարյանը,Կարեն Մոսոյանը, Էմիլ Կոստանյանը և Սամվել Անդրեասյանը։
Բրոնզե մեդալների են արժանացել Վաչագան Դիլանյանը, Տիգրան Չթչյանը, Վահրամ Ասատրյանը, Էրիկ Բաբասյանը, Էլեն Պետիկյանը, Նորայր Գևորգյանը, Դավիթ Կիրակոսյանը, Դավիթ Գյուլամիրյանը, Դավիթ Մարգարյանը և Ռոբերտ Քոչարյանը։
ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցն ունեցել է 16 մասնակից, որոնցից 12-ն արժանացել է մեդալների, իսկ «Քվանտ» վարժարանի թիմն ունեցել է 10 մասնակից. մեդալների է արժանացել 6-ը: