Դեկտեմբերի 28-29-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 30-31-ը, հունվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին փոխանցում է ԱԻՆ-ը:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 30-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով։
Մայրաքաղաք Երևանում գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև +3 աստիճան, իսկ ցերեկը կհասնի առավելագույնը +10 աստիճանի:
Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև -6 աստիճան, իսկ ցերեկը կհասնի առավելագույնը +5 աստիճան տաքության:
Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռնային շրջաններում, Արարատում, Արմավիրում ջերմաստիճանը գիշերը 0 աստիճանից ցերեկը կհասնի մինչև +10 աստիճան տաքության:
Սյունիքի և Արցախի հովտային շրջաններում սպասվում է +2-ից մինչև +17 աստիճան տաքություն, Տավուշում` 0 աստիճանից մինչև + 14 աստիճան:
Քամին հարավ-արևմտյան է՝ 3-8 մ/վ արագության: