ՀՀ Կառավարության այսօրվա նիստում որոշվեց «Երեխաների գիշերօթիկ խնամքի ծառայություններ» միջոցառման տնտեսված գումարներից 280.000 դրամը ուղղվել «Երեխաների շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում խնամվող երեխաններին ընտանիքներ վերադարձնելու ծառայություններ (բեռնաթափում)» միջոցառմանը՝ նշված փաթեթները երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններ փոխադրելու նպատակով:
Շուրջ 10 մլն 632 հազար 700 դրամ կուղղվի նաև «Կենսաբանական ընտանիքներ տեղափոխված երեխաների ընտանիքներին բնաիրային օժանդակության փաթեթի տրամադրում» միջոցառմանը, որը կնպաստի երեխայի` ընտանիքում ապրելու իրավունքի ապահովմանը, երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատություններից երեխաներին ընտանիքներ վերադարձնելուն, նրանց մուտքը հաստատություններ կանխարգելելուն, ինչպես նաև երեխաներին ուղղված այլընտրանքային նոր ծառայությունների ընդլայնմանը:
Այս շրջանակներում 260 երեխայի ընտանիքներին կտրամադրվի նաև բնաիրային օգնության փաթեթները և կկազմակերպվի տեղափոխությունը համապատասխան գիշերօթիկ հաստատություն: