Հանրապետության տարածքում դեկտեմբերի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին փոխանցում է ԱԻՆ-ը:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 13-15-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
Մայրաքաղաք Երևանում գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև -2 աստիճան, իսկ ցերեկը կհասնի առավելագույնը +9 աստիճանի:
Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև -12 աստիճան, իսկ ցերեկը կհասնի առավելագույնը +5 աստիճան տաքության:
Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռնային շրջաններում, Արարատում, Արմավիրում ջերմաստիճանը գիշերը -2 աստիճանից ցերեկը կհասնի մինչև +6 աստիճան տաքության:
Սյունիքի և Արցախի հովտային շրջաններում սպասվում է -2-ից մինչև +12 աստիճան տաքություն, Տավուշում` -5 աստիճանից մինչև + 11 աստիճան:
Քամին հարավ-արևմտյան է՝ 3-8 մ/վ արագության: Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ՝ 50-100 մ հորիզոնական տեսանելիությամբ։