Նոյեմբերի 6-ին Արդշինբանկի աշխատակիցների երեխաները հանդիպել են Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում ներկայացնող Կարինա Իգնատյանի հետ: Հանդիպման ժամանակ Կարինան, կիսվել է մրցութային ճանապարհի իր տպավորություններվ, պատմել է իր մասին:
Հանդիպման առանձնահատուկ պահերից էր ութամյա Մարիի խնդրանքը բոլոր այն երեխաներին, որոնց Կարինան հանդիպելու է մրցույթի ընթացքում՝ միասին պայքարելու խաղաղության համար: «Ես նամակ եմ գրել աշխարհի երեխաներին և խնդրում եմ քեզ փոխանցել բոլոր նրանց, ում հանդիպելու ես մրցույթի ընթացքում: Ես ուզում եմ կոչ անել բոլոր երեխաներին միասին պայքարել հանուն խաղաղության, լինել ընկերներ և երգել ուրախ երգեր: Թող խաղաղություն լինի ամբողջ աշխարհում»,- նշվում է նամակում, որը ինչպես Մարին հայտնեց, օգնել է գրել իր մայրիկը:
Հանդիպման ավարտին Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանը Կարինային նվիրեց նկարչական պրոֆեսիոնալ մոլբերտ:
«Մենք համոզված ենք, որ դու կանես քեզանից կախված առավելագույնը: Նկարիր, երգիր, երջանկացրու ծնողներիդ և բոլորիս»,-նշեց Անանյանը:
Նշենք, որ Արդշինբանկը «Մանկական Եվրատեսիլ 2019» մրցույթի Գլխավոր գործընկերն է: Այս տարի մրցույթին Հայաստանը կներկայացնի Կարինա Իգնատյանը՝ «Colors Of Your Dream» երգով: