Արտաշատի թիվ 5 դպրոցից նախնական տվյալներով 14 երեխա սրտխառնոցով և թուլությամբ հոսպիտալացվել է Արտաշատի բժշկական կենտրոն։ Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։
Հայտարարության մեջ նշվում է, որ տեղում ձեռնարկվել են միջոցառումներ, որի արդյունքում պարզվել է, որ երեխաները կերել են նրբերշիկով պատրաստված պիցցա։ Երեխաներից վերցվել են նմուշառումներ լաբորատոր հետազոտությունների համար, ինչպես նաև նմուշներ են վերցվել դպրոցի խոհանոցից և պիցցայի մնացորդներից։
Ներկայումս երեխաները ստանում են համապատասխան բժշկական օգնություն: Վերջիններս գանգատվում են թուլությունից և սրտխառնոցից: